Չարենցավանի «Վանը» նոր դարպասապահ ունի: Թիմին է միացել ուկրաինացի Եվգենի Գրիցենկոն:
«Մեր թիմն ունի համալրում: «Վանին» է միացել ուկրաինացի դարպասապահ Եվգենի Գրիցենկոն: 27-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է: Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում»,-ասված է հայտարարությունում:
























































