Հայաստանի Պրեմիեր-լիգայի 15-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցել է «Լեռնային Արցախի» հետ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը։ Խաղը կայացել է Վայքի «Արևիկ» մարզադաշտում։
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 16-րդ րոպեին բացել է Ջունիոր Նթոնե Բիլունգան, ինչի արդյունքում տանտերերն առաջին կեսից հետո հաղթել են նվազագույն հաշվով։
Երևանյան թիմի կազմում պատասխան գնդակը հեղինակել է Լուկա Յուրիչիչը: 69-րդ րոպեին Յուրիչիչը երկրորդ փորձից գրավել է մրցակցի դարպասն ու հավասարեցրել հանդիպման հաշիվը։
Այս խաղից հետո «Փյունիկը» շարունակում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնել՝ իր ակտիվում ունենալով 25 միավոր։ «Լեռնային Արցախը» 19 միավորով 5-րդ տեղում է։
























































