«Բարսելոնան» հետևում է ՊՍԺ-ի հարձակվող Իլես Ուսնիի առաջընթացին, հայտնում է Mundo Deportivo-ն:
Երիտասարդ տաղանը տպավորել է կատալոնական ակումբի ղեկավարությանը։ Երիտասարդական առաջնությունում նա անցկացրել է 6 հանդիպում և դարձել ութ գոլի հեղինակ։
Աղբյուրի համաձայն՝ հաղորդվում է, որ փարիզեցիների ղեկավարությունը ցանկանում է Ուսնիին առաջարկել նոր՝ արդեն պրոֆեսիոնալ պայմանագիր եւ տեղ հիմնական կազմում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականին: