ՊՍԺ-ի 36-ամյա կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում, հայտնում է Todofichajes-ը։
Փորձառու իսպանացին MLS-ում կարիերան շարունակելու տարբերակ ունի. Սերխիոյի տրանսֆերով հետաքրքրված է Դեյվիդ Բեքհեմի ակումբը՝ Մայամիի «Ինտերը»։ Ֆլորիդայի ակումբը պատրաստ է աստղային խաղացողի հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Լիգա 1-ի ընթացիկ առաջնությունում իսպանացին անցկացրել է 11 հանդիպում, ստացել երեք դեղին քարտ և մեկ անգամ հեռացվել խաղադաշտից։
Նշենք, որ ամերիկյան ակումբը հետաքրքրված է նաև ՊՍԺ-ի մեկ այլ աստղային ֆուտբոլիստի՝ Լիոնել Մեսսիի ծառայություններով։ Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Մեսսիի հայրը բանակցություններ է վարել Մայամին ներկայացնող ակումբի հետ։