«Արարատ-Արմենիան» Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում ընդունել է Չարենցավանի «Վանին» և 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացել է տանտերերի նիգերիացի կիսապաշտպան Տենտոն Յենեն, 3 րոպե անց խփած գնդակով աչքի է ընկել պորտուգալացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որը խաղավարտին նաև դուբլ է ձևակերպել։ Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Մայիլսոն Լիման՝ հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին խփելով իր թիմի 4-րդ գնդակն այս խաղում։
Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» վաստակել է 31 միավոր և բարձրացել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ Սա Վարդան Բիչախչյանի թիմի չորրորդ անընդմեջ հաղթանակն էր։ «Վանը» 17 միավորով 6-րդ տեղում է։