ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացնում է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն գոլ մրցանակի հավակնորդներին։
Կիլիան Մբապե․ ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվողը «Յուվենտուսի» (2-1) դեմ խաղի 13-րդ րոպեին մոտ 21 մետրից կատարած հարվածով գրավել է թուրինցիների դարպասը։
Ժոաու Մարիու․ «Բենֆիկայի» կիսապաշտպանը «Մաքքաբիի» (6-1) դեմ խաղի 92-րդ րոպեին մոտ 27 մետրից կատարած հարվածով դարձել է գոլի հեղինակ։
Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգ․ «Բավարիայի» հարձակվող «Ինտերի» դեմ խաղի (2-0) 72-րդ րոպեին է աչքի ընկել խփած գնդակով։
Ժոտա Նեվեշ․ «Սելթիկի» կիսապաշտպանն էլ տուգանայինից կատարած հեռահար հարվածով գրավել է Մադրիդի «Ռեալի» դարպասը։