ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն «Յուվենտուսի» դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով (2-1):
Չնայած ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրում տարած հաղթանակին՝ ՊՍԺ-ն խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ արտագնա գոլերի քանակով զիջելով «Բենֆիկային»։
«Խաղի ընթացքում մենք չգիտեինք, թե զուգահեռահար ընթացող խաղում ինչ է կատարվում։ Խաղավարտին մեզ ասացին այդ մասին, բայց դա արդեն խաղի ավարտն էր։
Տարբերություն չկա, մենք դուրս եկանք փլեյ-օֆֆ։ Մենք այստեղ էինք եկել մեր առջև դրված խնդիրը լուծելու, բայց հաղթանակը բավարար չեղավ։
Հիմա մենք կհետևենք վիճակահանությանը և փլեյ-օֆֆում հանդես կգանք միայն հաղթանակի համար»,- ասել է ֆրանսիացին։
ՉԼ 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 7-ին։
























































