Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում կմրցի շվեյցարական «Բազելի» հետ։
Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ նախախաղային ասուլիսին ներկա էր նաև թիմի պաշտպան Արթուր Ավագյանը։
«Տրամարդվածությունը մարտական է, փորձելու ենք անել այնպես, որպեսզի հասնենք դրական արդյունքի: Մենք առաջին խաղում վատ հանդես չեկանք: Փորձեցինք անել այնպես, որ հասնենք դրական արդյունքի: Մենք հարգում ենք Բազելին, գիտենք թե ինչ թիմ է, բայց անելու ենք ամեն ինչ դրական արդյունքի հասնելու համար»,-ասաց Ավագյանը:
«Փյունիկ» – «Բազել» խաղը կկայանա նոյեմբերի 3–ին ու կսկսվի 21։45–ին։























































