Եվրոպայի հինգ ուժեղագույն ֆուտբոլային լիգաներում մնացել է միայն մեկ ակումբ, որը դեռ ոչ մի պարտություն չի կրել։ Դա ֆրանսիական ՊՍԺ-ն է։
Նախկինում «Նապոլին» ևս անպարտելիների թվում էր, սակայն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրի խաղում Լուչիանո Սպալետիի սաները 0:2 հաշվով զիջեցին «Լիվերպուլին»։
ՊՍԺ-ն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղում տարել է 15 հաղթանակ և չորս ոչ-ոքի խաղացել:
Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրում Քրիստոֆ Գալտիեի սաները հյուրընկալվելիս կհանդիպեն Թուրինի «Յուվենտուսին»։
























































