ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է փարիզյան ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ հարաբերությունների մասին։
«Դա շատ ուշադրություն գրավեց, բայց մենք նույն նպատակն ունենք, այն է՝ հաղթել ՊՍԺ-ի հետ։
Մենք ցանկանում ենք մեր փորձով հնարավորինս օգնել թիմին։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք, դա տեսանելի է»,- իսպանացու խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Նշենք, որ Ռամոսը և Մեսսին նախորդ մրցաշրջանում թիմակիցներ դարձան 16 տարվա մրցակցությունից հետո՝ որպես համապատասխանաբար Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» խաղացողներ:
























































