«Ինտեր Մայամին» շարունակում է արգենտինացի աստղ Լիոնել Մեսսիին ձեռք բերելու փորձերը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
ՊՍԺ-ի հարձակվողի հայրը՝ Խորխե Մեսսին, բանակցություններ է վարում MLS ակումբի հետ, որի համասեփականատերը Դեյվիդ Բեքհեմն է, հայտնում է աղբյուրը։ Նշվում է, որ կողմերն արդեն մի քանի հանդիպումներ են անցկացրել։
Երեկ հայտնի դարձավ, որ փարիզցիները բանակցություններ են վարում արգենտինացու հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Ֆրանսիական ակումբը 35-ամյա Մեսսիին առաջարկում է մինչև 2024 թվականը պայմանագիր՝ մինչև 2025 թվականը երկարաձգելու հնարավորությամբ։
«Բարսելոնան» նույնպես չի բացառում Լեոյի վերադարձը։ Հնարավոր է, որ ֆուտբոլիստը վերջնական որոշում կայացնի ԱԱ-2022-ից հետո։