Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ Դիմիտրի Լեգբոն Կոտ դ՛Իվուարի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության մինչև 23 տարեկանների մրցաշարի երկրորդ փուլի Նիգերի դեմ պատասխան հանդիպմանը:Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Կոտ դ՛Իվուարի և Նիգերի հավաքականների պատասխան խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Դիմիտրի Լեգբոն մասնացել է ողջ հանդիպմանը:
Քանի որ առաջին խաղն ավարտվել էր 0:0 հաշվով և այս մրցաշարում գործում է արտագնա գոլի առավելության կանոնը, Կոտ դ՛Իվուարի հավաքականը դուրս է մնացել հետագա պայքարից: