Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արարատը» Չարենցավանում մրցում է «Վանի» հետ։ Առաջին խաղակեսից հետո երևանյան թիմն առաջ է հաշվի մեջ՝ 2-0։
Առաջին կեսում երևանյան թիմի կազմում գոլեր են հեղինակել իվուարցի հարձակվող Ամարա Տրաորեն (27′) և Արմանդ Դագրուն, որը 37-րդ րոպեին է գրավել մրցակցի դարպասը։
Զուգահեռաբար ընթացող խաղում՝ «Լեռնային Արցախը» Վայքում մրցում է «Որարտուի» հետ։ Առաջին խաղակեսից հետո երևանյան թիմը 2-1 հաշվով հաղթում է։ Հատկանշական է, որ խաղի հաշիվն արդեն 5-րդ րոպեին բացել է տանտերերի Օլաոլուվա Օջետունդեն, բայց առաջին կեսի վերջնամասում «Որարտուն» 2 գոլ է խփել և հաղթողի կարգավիճակում ուղևորվել հանդերձարան։ Նախ՝ 36-րդ րոպեին, Օլեգ Պոլյակովը հավասարեցրել է հաշիվը, ապա 44-րդ րոպեին Եվհենիիի Ցիմբալյուկը առաջ է մղել իր թիմին։























































