Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Բրատիսլավայում կմրցի «Սլովանի» հետ:
Երևանյան թիմի սսպորտային տնօրեն Հարություն Վարդանյանը Բրատիսլավայում պատասխանել է հայ լրագրողների հարցերին.
«Զրուցելով Եղիշե Մելիքյանի ու ֆուտբոլիստների հետ կարող եմ ասել, որ տղաները մարտական են տրամադրված ու պատրաստ են պայքարել մինչև վերջին վայրկյանը: Ինչպես որ խաղացել ենք Երևանում, պետք է դրանից մի քանի անգամ ավելի ուժեղ խաղալ, որպեսզի հասնենք արդյունքի: Մենք Ժալգրիսի դեմ խաղում չօգտագործեցինք մեր գոլային պահերը, որպեսզի կարողանայինք փոխել խաղի ընթացքը: Բացի այդ, շատ խանգարեց արհեստական խոտածածկը»,-ասաց Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի «Սլովան» — «Փյունիկ» խաղը կկայանա հոկտեմբերի 27-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:
Երվանդ Հակոբյան՝ Սլովակիայից