Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Բրատիսլավայում կմրցի «Սլովանի» հետ:
Արդեն կայացել է երևանյան թիմի պաշտպան Նիկիտա Բարանովի նախախաղային մամուլի ասուլիսը:
«Շատ կարևոր խաղ է, բոլորս լրջորեն տրամադրված ենք: Մենք ունենք հստակ պլան ու գիտենք, թե ինչ է մեզ պետք: «Սլովանը» շատ լավ թիմ է, բարձրորակ խաղացողներով: Մենք ուսումնասիրել ենք մրցակցի խաղը, գիտենք ուժեղ ու թույլ կողմերը: Հավատում ենք մեր ուժերին: Ես հարյուր տոկոսով պատրաստ եմ օգնել թիմին: Եթե պատրաստ չլինեի՝ այստեղ չէի լինի»,-ասել է Բարանովը:
Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ քիչ անց:
























































