Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Արարատ-Արմենիան» 4։1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։
Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Տենտոն Ենեն։ 6 րոպե անց տանտերերի առավելությունը կրկնապատկեց Վիլֆրիդ Էզան։ 63-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Արմեն Համբարձումյանը։
«Ալաշկերտի» կազմում 66-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բլադիմիր Դիասը։ Ուգո Ֆիրմինուն 82-րդ րոպեին ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 4։1։
«Արարատ-Արմենիան» 12 խաղից հետո 25 միավորով 3-րդ տեղում է։ «Ալաշկերտը» 13 խաղից հետո 27 միավորով 2-րդն է։