«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը ցանկանում է, որ Լեո Մեսսին վերադառնա կատալոնական ակումբ։
«Ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա։ Դա իմ երազանքն է։ Նա կարող է վերադառնալ մեկ տարով։ Դա ինչ-որ յուրահատուկ բան կլիներ։ Այն, թե ինչպես նա հեռացավ թիմից, հիասթափեցրել է ինձ»,- Լինեկերի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը Մեսսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ՊՍԺ։
























































