ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է թիմի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի մասին։
«Ռուիսը վատ ֆիզիկական վիճակում էր, երբ հեռացավ «Նապոլիից»: Մենք պետք է համբերատար լինեինք նրա հետ, մենք շատ խոսեցինք այս մասին թե՛ Լուիս Կամպուշի, թե՛ անձամբ խաղացողի հետ։ Մենք գիտեինք, որ նա ուժեղ ֆուտբոլիստ է, որին պարզապես ժամանակ էր պետք հարմարվելու համար: Նրանից մեծ են սպասելիքները։ Ֆաբիանը խաղացող է, որին մենք երկար ժամանակ հետևում էինք: Եթե նույնիսկ նրա առաջին խաղերը ցույց չտվեցին այն մակարդակը, որը բոլորն էին սպասում, նա միշտ վայելում էր անձնակազմի ու թիմակիցների վստահությունը։ Մենք գիտեինք, որ նրա արդյունքներն աստիճանաբար կբարելավվեն»,- Գալտյեի խոսքն է մեջբերել Calciomercato-ն։
26-ամյա իսպանացին ՊՍԺ-ին է միացել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Ռուիսն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 9 հանդիպում բոլոր մրցաշարերում։
























































