ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոննեի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Մաքքաբի Հայիֆայի» դեմ խաղում հեղինակած դուբլի շնորհիվ (7-2) անսովոր ռեկորդ է գրանցել՝ տուգանային հրապարակից հեղինակած գոլերի քանակով:
Opta Joe-ն հայտնում է, որ Մեսսիի համար սա տուգանային հրապարակի սահմաններից դուրս խփած 23-րդ գոլն էր կարիերայում՝ այս մրցաշարում: Լիոնել Մեսսիի՝ Չեմպիոնների լիգայում նորամուտի պահից՝ 2004/2005 մրցաշրջանից սկած, ոչ ոք այդքան գոլ չի խփել: Ռոնալդուի ակտիվում մեկ գոլ պակաս է՝ 22:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում 16 հանդիպման է մասնակցել, որոնցում դարչձել է 11 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, իսկ տրանսֆերային արժեքը 50 մլն եվրո է գնահատվում:
























































