Լեգենդար նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ պատրաստվում է մոտ ապագայում վերադառնալ մարզչական աշխատանքի։
«Ես շուտով կվերադառնամ: Մի փոքր սպասեք։ Շուտով․․․ Շատ ժամանակ չի անցնի, երբ ես նորից կմարզեմ»,- ասել է Զիդանը RMC Sport-ին տված հարցազրույցում:
50-ամյա Զիդանը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչն է եղել 2019 թվականի գարնանից մինչև 2021 թվականի ամառ։
Ավելի վաղ միջազգային մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Զիդանը ցանկանում է փոխարինել Դիդյե Դեշամին Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։