Իսպանական Պրիմերայի 11-րդ տուրում «Ատլետիկոն» հյուրընկալվելիս մրցել է «Բետիսի» հետ և 2-1 հաշվով հաղթանակ է տարել։
Հանդպման առաջին կեսում թիմերը չեն կարողացել գրավել միմյանց դարպասները։ Երկրորդ կեսում հյուրերը հաշվի մեջ առաջ են անցել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ 54-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ 71-րդ րոպեին Գրիզմանը դուբլ է ձևակերպել, իսկ տանտերերը մեկ գնդակ կարողացել են ետ բերել միայն 84-րդ րոպեին․ Նաբիլ Ֆեկիրն է գրավել Օբլակի պաշտպանած դարպասն ու կրճատել հաշվի տարբերությունը։ Ավելին անել, սակայն, «Բետիսին» չի հաջողվել։
Այս խաղից հետո «Ատլետիկոն» 23 միավոր է վաստակել և բարձրացել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Բետիսը», որը 20 միավոր ունի, 5-րդ տեղն է զբաղեցնում։