Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Նոային»։
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Մաքսիմ Մայրովիչը։ 70-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ադամս Ֆրիդեյը։
74-րդ րոպեին Մարկոս Ժունյորն առաջ մղեց տանտերերին, իսկ 12 րոպե անց Դմիտրո Խլյոբասը հաշիվը դարձրեց 3։1։
«Ուրարտուն» այս հաղթանակից հետո 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Նոան» 5 միավորով վերջին տեղում է։
Այսօր՝ «Ուրարտուն» նշում էր հիմնադրման 30-ամյակը։
























































