«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Չեմպիոնների լիգայում թիմի շանսերի մասին։
«Դժվար է ասել․․․ եկեք մեզ չխաբենք։ Մենք ունենք թիմ, որը նոր է կազմավորվում»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Marca-ն։
«Բարսելոնան» 4 տուրից հետո 4 միավորով խմբում 3-րդ տեղում է։ «Ինտերը» 7 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Բավարիան» 12 միավորով առաջատարն է։
Եթե «Ինտերը» 5-րդ տուրում հաղթի «Վիկտորիա» Պլզենին, ապա «Բարսելոնան» կզրկվի երկրորդ տեղը գրավելու շանսերից։