«Բարսելոնան» պատրաստվում է հաջորդ ամառ բաժանվել չորս փորձառու խաղացողներից: Այս մասին հայտնում է goal.com-ը:
Խոսքը պաշտպաններ Ժորդի Ալբայի, Ժերար Պիկեի եւ Սերխի Ռոբերտոյի, ինչպես նաեւ կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի։
Այս բոլոր ֆուտբոլիստները չեն մտնում Բարսելոնայի ղեկավարության պլանների մեջ։
Լա լիգայի 11-րդ տուրից հետո «Բարսելոնան» 25 միավորով 2-րդն է: