Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «ՌԲ Լայպցիգի» դեմ հանդիպումը։
Այս մասին Լա լիգայի 11-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ հանդիպումից հետո (3:1) հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։
«Նա պատրաստ չի լինի մինչև երեքշաբթի, բայց կարծում եմ, որ նա կխաղա կիրակի օրը՝ Ժիրոնայի դեմ: Ես չեմ անհանգստանում նրա համար, քանի որ դա շատ թեթև վնասվածք է, որը տեղի է ունեցել երեկ: Համաձայն եմ, որ նա այժմ լավագույնս չի ցուցադրում, բայց երբ Կարիմը մարզավիճակում է և մոտիվացված, նա մնում է շատ կարևոր խաղացող մեզ համար»,- ասել է Անչելոտին։
«ՌԲ Լայպցիգ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ հոկտեմբերի 15-ին: