Լա լիգայի 11-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Սևիլյային»։
Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Լուկա Մոդրիչը։ 55-րդ րոպեին Էրիկ Լամելան խփեց պատասխան գնդակը։
79-րդ րոպեին Լուկաս Վասկեսն առաջ մղեց «Ռեալին», իսկ 2 րոպե անց Ֆեդերիկո Վալվերդեն հաշիվը դարձրեց 3։1։
«Ռեալն» այս հաղթանակից հետո 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։