Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։
Հիշեցնենք՝ Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով:
81 կգ քաշային կարգում հավասարը չունեցող Լիանա Գյուրջյանը երրորդ անգամ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոնի կոչումը, որը երկամարտում գրանցեց 223կգ։
Նույն քաշային կարգում մեր մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտում գրանցեց 215կգ՝ դառնալով փոխչեմպիոն։