Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Սևիլիայի» դեմ խաղից առաջ խոսել է կադրային խնդիրների մասին։
«Կուրտուան վերադարձել է, իսկ մնացածի մասին կտեսնենք: Սեբալյոսը դուրս է մնացել. Պետք է շարունակենք նույն ոգով՝ հիշելով, որ յուրաքանչյուր խաղ յուրահատուկ է և ունի իր դժվարությունները։Մեզ համար դժվար կլինի, քանի որ «Սևիլիան» լավ ֆուտբոլ է ցուցադրում։ Մենք մեզ անպարտելի չենք համարում»,-ասել է Անչետլոտին.
«Ռեալ» – «Սևիլիա» խաղը կկայանա հոկտեմբերի 22-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: