Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնել է հարձակվող Կարիմ Բենզեմայի վնասվածքի մասին։
Ֆրանսիացու մոտ ձախ ոտքի քառագլուխ մկանի մկանային հոգնածություն է ախտորոշվել։
Բենզեման, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Սևիլիայի» դեմ խաղը, որը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00ին։
Հաղորդվում է, որ Բենզեման կարող է չմասնակցել նաև Չեմպիոնների լիգայի հոկտեմբերի 25-ին կայանալիք «Լայպցիգի» դեմ խաղին։