Իտալական «Ռոմայի» կանանց թիմի գլխավոր տնօրեն Սեբինո Նելան հայտարարել է, որ ակումբը 2018-ին կարող էր գնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Մեր թիմը ցանկանում էր պայմանագիր ստորագրել Հոլանդի հետ: Նրա համար 4 միլիոն եվրո էին պահանջում:
Սակայն, Մոնչին (Ռոմայի սպորտային տնօրենը) գտավ, որ Հոլանդը այդքան չարժե:
Դա Մոնչիի ամենամեծ սխալներից մեկն էր: Կարծում եմ` նա հիմա պոկում է իր գլխի վրա մնացած վերջին մազերը:
Ընդամենը մեկ ամիս անց, Էրլինգը տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ»,- ասել է Նելան:
Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման և դարձել`10 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: