«Բարսելոնան» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպան Ժերար Պիկեի հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ այս որոշումն արդեն հաստատել է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը։
Պիկեի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա պաշտպանը մասնակցել է 7 խաղի։