«Բարսելոնային» առաջարկվել է ձեռք բերել «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշին 2023 թվականի հունվարին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Կատալոնացիները, ցանկանում են փոխարինել 34-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, կարող են 40 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել 25-ամյա պորտուգալացի կիսապաշտպանին
Ընթացիկ մրցաշրջանում Նևեշը բոլոր մրցաշարերում «Գայլերի» կազմում անցկացրած 11 խաղում 2 գոլ է խփել։ Կիսապաշտպանի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։