Ֆրանսիական Լիգա-1-ի 12-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Այաչչոյին»։
Փարիզյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապպեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լեո Մեսսին։
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն մրցաշարային աղյուսակը գլխավորում է 32 միավորով։
























































