Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ հարաբերությունների մասին։
Մասնագետը թիմը գլխավորում է արդեն չորրորդ մրցաշրջանը։
«Նա հիանալի մարզիչ է, նա ինձ մեծ վստահություն է հաղորդում: Անչելոտին հնարավորություն է տալիս խաղալ իմ ֆուտբոլը։
Նա միշտ ինձ հարցնում է այդ մասին, որպեսզի հաղթի և տարբերություն մտցնի, բայց միևնույն ժամանակ ես ճնշում չեմ զգում»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Այս մրցաշրջանում Բենզեման առաջնությունում 5 գոլ է խփել։ Մադրիդի «Ռեալը» գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։