«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը բարձր է գնահատել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի խաղը «Վիլյառեալի» հետ երեկվա խաղում, որում կատալոնցաիները հաղթեցին 3:0 հաշվով՝ Ռոբերտ Լևանդովսկու դուբլի և Անսու Ֆատիի գոլի շնորհիվ:
«Ֆրենկին ինձ համոզում է, որ իր լավագույն դիրքը կենտրոնական կիսապաշտպանն է: Նա շատ լավն էր, ուստի ես շատ ուրախ եմ նրա համար»,- ասել է Չավին մամուլի ասուլիսի ժամանակ։
Երեկ կայացած խաղում դե Յոնգը 100 տոկոսանոց արդյունք է ցույց տվել մրցակիցների հետ անհատական դիմակայություններում երկրորդ հարկում։ Բացի այդ, հոլանդացի կիսապաշտպանի կատարած ճշգրիտ փոխանցումները կազմել են 95%։
Հիշեցնենք, որ «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում էին ձեռք բերել ֆուտբոլիստին ամռանը, սակայն Ֆրենկին որոշեց մնալ «Բարսելոնայում»: