«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հատել է իր կարիերայում 600 գոլի շեմը։
Հինգշաբթի օրը լեհ հարձակվողը երկու գոլի հեղինակ դարձավ Լա Լիգայի «Վիլյառեալի» դեմ խաղում (3:0։
Ինչպես հայտնում է BBC-ն, առաջին գոլը 34-ամյա հարձակվողի համար հոբելյանական էր՝ 600-րդը նրա պրոֆեսիոնալ կարիերայի մեկնարկից ի վեր: Լևանդովսկին դարասկզբից ի վեր միայն երրորդ խաղացողն է, ով հասել է այս նշաձողին, որին նախկինում հասել էին միայն Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին:
Մյունխենի «Բավարիայից» «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո Ռոբերտ Լևանդովսկին բոլոր մրցաշարերում 14 հանդիպման ընթացքում խփել է 16 գոլ։