«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը չի հրաժարվել մրցաշրջանի հավակնոտ նպատակներից։
Կատալոնացիները ոչ այդքան հաջող հանդես եկան Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, ինչպես նաև վերջին Էլ Կլասիկոյում պարտվեցին Մադրիդի «Ռեալին»։
«Ես տեսնում եմ, որ դրսից «Բարսելոնան» շրջապատված է անհանգստությամբ և մշտական անհամբերությամբ, բայց ակումբի ներսում ամեն ինչ այլ է՝ մենք հանգստություն ենք պահպանում:
Այս մրցաշրջանում մեր նպատակն է լինել խոնարհ և պայքարել տիտղոսների համար»,- ասել է Չավին Լա Լիգայում «Վիլյառեալի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո կայցած մամուլի ասուլիսի ժամանակ: