ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն Լիգա 1-ի 12-րդ տուրի «Այաչոյի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի հարձակվող Նեյմարի մասին։
«Նա բարձր մակարդակով է խաղում և լավ մարզավիճակում է։ Հիշում եմ՝ ինչպես նա այս ամառ սկսեց մարզումներն ու անցկացրեց նախամրցաշրջանային պատրաստությունը, որ ֆիզիկապես ու հոգեպես պատրաստ լինի։
Նա արդեն վաղուց վնասվածքներ չի ստանում, և դա շատ կարևոր է։ Դրանում ոչ մի գաղտնիք չկա։ Եթե նրա մոտ ամեն ինչ լավ է, նա բարձր մակարդակի է մնում»,- Գալտյեի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։