Իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանիերն զարմացած է, որ Մադրիդի «Ռեալի» 2021/22 թթ մրցաշրջանի՝ լավագույն թիմերի վարկանիշային աղյուսակում ընդամենը 3-րդ տեղում է հայտնվել։
France Football-ը մրցանակը հանձնել է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչներին «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ։ Երկրորդ տեղում է «Լիվերպուլը», երրորդը՝ Մադրիդի «Ռեալը»:
«Շատ տարօրինակ է։ Սովորաբար, Չեմպիոնների լիգան և Լա լիգան հաղթած թիմը մրցանակ է ստանում։
«Ռեալը» «Ռեալն է։ Այս թիմն ավելիին է արժանի, քան մյուսները»,- Ռանիերիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
























































