Չավին չի բացառել, որ «Բարսելոնան» այս ձմռանը ակտիվ կլինի տրանսֆերային շուկայում:
«Մենք «Բարսայում» ենք, անընդհատ աշխատում ենք: Մինչև հաջորդ տրանսֆերային պատուհանը դեռ ժամանակ կա։ Այժմ մենք մտածում ենք միայն առաջիկա հանդիպումների մասին, սակայն ակումբն աշխատում է ուժեղացման հարցով։
Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց մենք երբեք չենք մերժի խաղացողի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, ով ապագայում մեզ համար կարևոր կլինի:
Մենք ունենք թիմ, որը կարող է նվաճել գավաթներ: Ամրապնդվելու համար ակումբը ֆինանսական տեսանկյունից շատ լուրջ ջանքեր է գործադրել։ Հիմա մեզնից է կախված՝ արդյոք մենք հաջողության կհասնենք։
Մենք մեծ աշխատանք կատարեցինք այս ամառ: Ես հիանալի կազմ ունեմ»,- մեջբերում է «Բարսելոնայի» մարզչին Diario Sport-ը։
























































