«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լա լիգայի 10-րդ տուրում «Էլչեի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Երբ գոլեր ես խփում, բայց հաշիվը չի փոխվում․․․ մենք 3 գոլ խփեցինք, որոնք չեղարկվեցին VAR-ի օգնությամբ։ Դա բավականին շատ է։ Ահա, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ։
Թիմը շատ լավ խաղա՝ հատկապես հարձակման գծում։ Ռոդրիգոն ու Բենզեման շատ էին տեղաշարժվում և ազատ գոտիներ գտնում։
Այս մրցաշրջանում մենք հույսեր ենք կապում Վալվերդեի գոլերի հետ։ Նա պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա։ Նա անհավանական մարզավիճակում է»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Marca-ն։
























































