Լա լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Էլչեին» և 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հանդիպման 6-րդ րոպեին Կարիմ Բենզեման գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ի օգնությանը դիմելուց հետո մրցավարը չեղարկեց ֆրանսիացու գոլը։ 5 րոպե անց Ֆեդե Վալվերդեն բացեց խաղի հաշիվը։ 26-րդ րոպեին Ալաբան գոլի հեղինակ դարձավ, սակայն VAR-ից հետո այն կրկին չեղարկվեց։
61-րդ րոպեին Բենզեմայի ևս մի գոլ չեղարկվեց, սակայն 75-ին Ռոդրիգոյի փոխանցումից հետո նա ամեն դեպքում գրավեց մրցակցի դարպասը։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե անց Ռոդրիգոյի փոխանցումից հետո այս անգամ աչքի ընկավ Ասենսիոն։
Այս խաղից հետո «Ռեալը» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Էլչեն» 3 միավորով եզրափակում է այն։
























































