Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Պլատինին խոսել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին, որը նվաճեց «Ոսկե գնդակը»:
«Այս բոլոր տարիների ընթացքում Բենզեման հիանալի խաղացել է Ռոնալդուի հետ: Նա կարողանում էր նրա հենարանը լինել: Հետաքրքիրն այն է, որ Ռոնալդուի հեռանալուց հետո Կարիմը սկսեց նրա գործն անել:
Բենզեման խելացի է: Նրա ֆիզիկական վիճակը միշտ չէ, որ օպտիմալ է, բայց նա խաղային ինտելեկտ ունի: Բենզեման հիանալի հասկանում է խաղը»,- Պլատինիի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
























































