«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի խաղը։
««Ռեալի» դեմ խաղում Բուսկետսի ձախողո՞ւմը։ Երբ պարտվում ես, բոլորն են ձախողում։ Բուսկետսն առաջվա պես կարևոր և առանցքային խաղացող է թիմի համար, նա անընդհատ ավելացնում է։ Մեր հանդերձարանում շատ լավ մթնոլորտ է։ Դա ինձ օգնում է դրական մնալ»,- Չավիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Բուսկետսն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Լա լիգայի 10 խաղի՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։
























































