ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Լիգա 1-ի 11-րդ տուրի «Մարսելի» դեմ խաղից հետո ասել է, որ ակումբի հետ ընդհանուր հայտարարի գալուց հետո ինքը չի ուզում հեռանալ ակումբից։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ խաղացողը հերքել է հեռանալու ցանկության մասին լուրերը։ Մբապեին վաճառելու մասին լուրերի տարածման հետ կապված իրավիճակն արդեն հսկողությունից դուրս էր եկել, ր խաղացողի ու ակումբի միջև բանակցություններից հետո որոշվել է, որ ամեն ինչ պետք է հանգիստ լինի, որ թիմը կարողանա որակյալ ավարտել մրցաշրջանի առաջին մասը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին ուզում է, որ Նեյմարը հեռանա, իսկ նրան փոխարինի Ռոբերտ Լևանդովսկին, որն այն ժամանակ հանդես էր գալիս «Բավարիայում»։
























































