ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին իր ներդրումային ընկերությունն է հիմնել, որը կոչվում է Play Time։ Այս մասին հայտնում է Bloomberg։
Նժվում է, որ այն նեդրումներ կկատարի սպորտում, տեխնոլոգիաներում և մեդիայում։ Play Time-ը կտեղակայվի Սան-Ֆրանցիսկոյում՝ դառնալով Մեսսիի հիմնական ներդրումային գործիքը։ Ընկերությունը կկարողանա աջակցություն ցուցաբերել ֆուտբոլային ակումբներին կամ ֆուտբոլային տեխնոլոգիաների ասպարեզում ստարտափներին։
«Ես շատ ուրախ եմ, որ Play Time-ը կհամագործակցի ամբողջ աշխարհի խիզախ տնտեսվարողների հետ»,- ասել է Մեսսին։
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողտ բոլոր մրցաշարերում 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։