Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ, 34-ամյա ֆրանսիացու պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված կլինի մինչև 2024 թվականի ամառը։ Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս։
Նախորդ մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում Լա լիգայի 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Բենզեման նա ՉԼ 12 հանդիպման է մասնակցել, որոնցում 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
























































