ՊՍԺ-ն և «Յուվենտուսը» հետաքրքրվում են «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբը Զիդանին դիտարկում է որպես Մասիմիլիանո Ալեգրիին փոխարինող։ Իտալացի մասնագետի գլխավորությամբ «Յուվենտուսն» անհաջող է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանը։ Նշվում է, որ Զիդանն Ալեգրիին փոխարինելու հիմնական թեկնածուն է։
ՊՍԺ-ն հետաքրքրում էր Զիդանի ծառայություններով Մաուրիսիո Պոչետինոյին պաշտոնանկ անելուց հետո, բայց ընտրեց Քրիստոֆ Գալտյեին։
Այնուամենայնիվ, ֆրանսիական ակումբը դիտարկում է Զիդանին՝ գալիք ամռանը թիմ հրավիրելու տարբերակը։