«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին: Երեկ Հոլանդը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ խաղում դուբլ է ձևակերպել ու օգնել գերմանական թիմին 2:1 հաշվով հաղթանակ տանել.
«Որպես կանոն՝ ես գնահատական չեմ տալիս մյուս թիմերի ֆուտբոլիստներին, բայց ես հիացած եմ Էրլինգի խաղով: Նա հիանալի տղա ու հիասքանչ ֆուտբոլիստ է, որին ցանկանում եմ միայն լավագույնը մաղթել: Նա հիանալի կարիերա է սկսել Դորտմունդում: Եվ դա հիանալի է Նորվեգիայի հավաքականի համար»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հոլանդը հունվարին է «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվել «Բորուսիա»: Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Սուլշերն ավելի վաղ Հոլանդի հետ աշխատել է «Մոլդեում»: