ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի պահվածքից։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբի ղեկավարներն անընդունելի են համարում, որ ֆուտբոլիստը թելադրում է իր պայմանները։ Նաև ղեկավարությանը դուր չի գալիս, որ Մբապեն ցանկանում է հեռանալ ակումբից պայմանագրի երկարաձգումից ամիսներ հետո։
Մայիսի 21-ին Մբապեն երկարաձգել էր պայմանագիրը փարիզյան ակումբի հետ մինչև 2025 թվականը։
Այս մրցաշրջանում 23-ամյա ֆրանսիացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: